Այսօր Նիգերիայի ռազմական երկու բազաների վրա հարձակում է տեղի ունեցել, սակայն դեռևս պաշտոնական տվյալներ չկան այն մասին, թե պայթյունների հետևանքով քանի մարդ է վիրավորվել:
Associated Press-ը գրում է, որ հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մի քանի օր առաջ իսլամիստական «Բոկո Հարամ» խումբը հայտնել էր, որ պաստրաստվում է ավելի խիստ բռնություններ իրականացնել երկրում: Այսօրվա պայթյունների պատասխանատվությունը դեռևս ոչ մեկն իր վրա չի վերցրել, սակայն կասկածներ կան, որ դրանք արվել են հենց «Բոկո Հարամ»–ի կողմից:
Պաշտոնյաներն ասել են, որ պայթյունները տեղի են ունեցել Նիգերիայի բանակի առաջին մեքենայացված դիվիզիայի շտաբերում՝ Կադունայի մոտ: Զինվորներն ու անվտանգության գործակալություններն անմիջապես փակել են տարածքները` թույլ չտալով, որ լրագրողները մուտք գործեն կամ լուսանկարեն: