Հոգեբաններն ամբողջ աշխարհի եպիսկոպոսներին հայտնել են, որ հոգևորականները, ովքեր բռնաբարում և այլ տեսակի սեռական ոտնձգություններ են կատարում երեխաների հանդեպ, ստում են, երբ ասում են, որ այդ ամենը զրպարտութուն է, և որ եկեղեցին պետք է նախևառաջ հավատա զոհերին, քանի որ նրանք սովորաբար ասում են ճշմարտությունը:
Associated Press-ը գրում է, որ այս հաղորդագրությունը ներկայացվել է եպիսկոպոսներին, ովքեր մասնակցում են Վատիկանի կողմից աջակցություն ստացած վեհաժողովին, որի նպատակն է եկեղեցում առավել խիստ քաղաքականություն իրականացնել մանկապիղծ հոգևորականների դեմ: Վեհաժողովին մասնակցում են քահանաներ և եպիսկոպոսներ՝ աշխարհի 100 երկրներից: 4-օրյա վեհաժողովը տեղի է ունենում Հռոմում:
Եպիսկոպոսները պարտավորվել են մինչև մայիս Վատիկանին տեղեկացնել սեռական ոտնձգությունների դեմ իրենց կողմից իրականացվելիք գործողությունների մասին:
Եկեղեցիներում սեռական ոտնձգությունների ենթարկված երեխաները հաճախ հայտնում են, որ երբ իրենք վերջապես կարողանում են ուժ գտնել իրենց մեջ և այդ մասին տեղեկացնել, եպիսկոպոսներն իրենց չեն հավատում և փոխանակ օգնելու՝ դեռ իրենց են մեղադրում: