«Քաղաքական ուժերին, մասնավորապես ընդդիմությանը շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ կուզենայի մաղթել տոկունություն, որ էլ ավելի մարտական տրամադրվեն` 2011-ին մեր հաղթանակն անխուսափելի է»,- իր ամանորյա բարեմաղթանքներն է փոխանցում Արարատ Մկրտչյանը:
Իսկ հայ ժողովրդին առողջապահության նախկին նախարարը մաղթեց համբերություն և մասնակցություն քաղաքական պրոցեսներին, քանզի հանրության կողմից արված ամեն մի քայլը ապագայի նպատակներ է հետապնդում:
Արարատ Մկրտչյանը նաև իր շնորհավորանքը փոխանցեց «Առաջին լրատվական»-ին. «Այս առումով էլ մենք նվաճում ենք ունեցել, քանզի Ձեր լրատվական ծառայությունը հնարավորություն տվեց հանրության բոլոր շերտերին ծանոթանալ անաչառ, օբյեկտիվ և իրական իրավիճակն արտահայտող վերլուծական հոդվածներին»: