Սպիտակ տունն այսօր հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կփորձի 80 միլիոն դոլարի ֆինանսավորում ստանալ մի ծրագրի համար, որի նպատակն է ամերիկյան դպրոցներում բարելավել մաթեմատիկայի և և մյուս գիտությունների ուսուցումը:
Reuters-ը գրում է, որ Օբաման, ով պատրաստվում է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, փորձում է շեշտել մաթեմատիկայի և մյուս գիտությունների դերը տնտեսության բարելավման հարցում:
Ամերիկացի շատ գործարարներ հաճախ բողոքում են, որ մաթեմատիկական գիտելիքներին լավ տիրապետող աշխատողների պակաս ունեն, և այդ պատճառով աշխատողներ են փնտրում արտասահմանից:
Օբամայի ծրագրի նպատակն է դասընթացներ անցկացնել 100.000 ուսուցիչների համար, ովքեր հետո իրենց գիտելիքները պետք է փոխանցեն ամերիկյան դպրոցների միլիոնավոր աշակերտներին: