Friday, 19 04 2024
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
14:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

«Միջազգային միջնորդ դատարանը կկայացնի Թուրքիայի օգտին որոշում». Թաներ Յըլդըզ

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն անդրադարձել է թուրք-իրանական գազային պատերազմին: Հիշեցնենք, որ այն բանից հետո, ինչ իրանական կողմը հրաժարվեց նվազեցնել Թուրքիային հատկացվող գազի գինը, Թուրքիան տվյալ հարցով դիմեց Միջազգային միջնորդ դատարան:

Յըլդըզը հայտարարել է. «Թուրքիան հավատում է, որ Միջազգային միջնորդ դատարանն այդ վեճը վճռելու է Անկարայի օգտին: Ներկայումս Թուրքիան ամենաբարձր գնով գազ է գնում հենց Իրանից:

1000 խորանարդ մետր ադրբեջանական գազը Թուրքիայի համար արժենում է 330 դոլար, ռուսական գազը՝ 400 դոլար, իսկ իրանական գազը՝ 550 դոլար (միջազգային շուկաներում 1000 խորանարդ մետր գազի գինը տատանվում է 400-450 դոլարի միջև): Միայն վերջին տարում իրանական գազի մատակարարումների համար Թուրքիան Իրանին վճարել է 800 միլիոն դոլար:

Սակայն Թուրքիան մտադիր է իրանական գազի գինը նվազեցնել մինչև նորմալ միջազգային մակարդակի: Ռուսաստանը նվազեցրել է Թուրքիային վաճառվող իր գազի գինը, որով ստացվեց, որ Թուրքիան վճարել է 2012 թվականին Ռուսաստանից գնել պլանավորած գազի ինքնարժեքի 75 տոկոսը»:

Հիշեցնենք, որ Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարել է, որ Իրանը չի նվազեցնելու Թուրքիային վաճառվող գազի գինը: Ի դեպ, Ադրբեջանն այսօր դադարեցրել է Թուրքիային իր գազի մատակարարումները, ինչի պատճառով Թուրքիան ստիպված է եղել դիմելու Իրանի օգնությանը՝ գազային մատակարարումներն ավելացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում