Առևտրա-ծովային նավարկությունը վերսկսել է իր աշխատանքները Շատ-էլ-Արաբ գետի վրա 31 տարվա անգործությունից հետո: Ինչպես հաղորդում է AFP-ն, այդ մասին տեղեկացրել է Իրաքի կառավարության ներկայացուցիչ Մեհդի Բադահ Հուսեյնը՝ անգլո-հոլանդական Shell ընկերության նավթային նավահանգստի բացման արարողության ժամանակ:
Շատ-էլ -Արաբ գետը (Արվանդ Ռուդ պարսկերեն) սկիզբ է առնում Տիգրիս և Եփրատ գետերի հատման տեղից և թափվում Պարսից ծոց: Ջրուղու երկարությունը, որն անցնում է Իրանի և Իրաքի տարածքներով, կազմում է մոտ 200 կմ:
Գետի ամենամեծ նավահանգիստը համարվում է Բարսան: Գետային նավարկությունը Բարսայից Տիգրիսի վրայով հասնում է մինչև Բաղդատ, իսկ Եփրատը ոչ նավարկելի գետ է համարվում: Մինչ այսօր ծանրաբեռնված նավերը Իրաքում բեռնաթափվում էին միայն Ում-Կարս նավահանգստում, որը գտնվում է ավելի հարավ այն վայրից, որտեղ Շատ-էլ-Արաբը թափվում է Պարսից ծոց: