«Սարդարապատ» նախաձեռնող շարժման անդամ Էմիլ Աբրահամյանի բարեմաղթանքը հայ ազգին. «Առաջին հերթին կցանկանայի, որ մեր ժողովուրդն ունենա կամք, որպեսզի կարողանա հաղթահարել այն դժվարությունները, որոնք այսօր դրված են ազգի առջև: Թող ավելանա պայքարի ուժը, որպեսզի այդ պայքարի ուղղությամբ մենք հասնենք երևացող արդյունքների, ինչն էլ պետք է հիմք դառնա մեր ապագա զարգացումների համար»: