«Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանը ցանկանում է, որ 2011 թվականին Հայաստանում տիրի հանդուրժողության մթնոլորտը. «Ես կուզենայի, որ իշխանությունները դեմքով շրջվեն դեպի ժողովուրդը: Կուզեյի նաև, որ ընդդիմությունը լինի շատ ավելի հանդուրժող: Իհարկե, հասկանալի է, որ դժվար է լինել հանդուրժող, երբ նրանց ընկերների մի մասը դեռ բանտերում են, սակայն քանի դեռ մեր քաղաքական դաշտում չի ստեղծվել կոնսենսուս կոչվածը, քանի դեռ չի ձևավորվել առողջ բանավեճի մթնոլորտ, մենք որևէ նորմալ արդյունքի չենք հասնի: Ես կուզենամ, որ 2011-ին իշխանությունը լինի հանդուրժող, սակայն նաև կարևոր է, որ ընդդիմությունը ևս հանդուրժող լինի: Եթե կարողանանք հասնել այդ հավասարակշռությանը, դրանից հետո ապագան կարող է ավելի լավը երևալ մեզ բոլորիս համար»: