Չեխիայի վարչապետ Պյոտեր Նեչասը հայտարարել է, որ երկրի կառավարությունը ցանկանում է կասեցնել առևտրային համաձայնագրերի կեղծումների դեմ պայքարի վավերացման գործընթացը (The Anti-Counterfeiting Trade Agreement, ACTA),- այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ըստ Նեչասի՝ նախքան համապատասխան օրենք ընդունելը կառավարությունը պետք է ավելի մանրամասն ուսումնասիրի փաստաթուղթը: Չեխիան ԵՄ մյուս երկրների հետ մեկտեղ ստորագրել է 2012 թ. հունվարի վերջին ACTA-ին միանալու պայմանագիր, սակայն վերջնական որոշման համար անհրաժեշտ է խորհրդարանի հաստատումը:
Նշենք, որ ACTA-ն ինտերնետում հեղինակային իրավունքների խիստ վերահսկման մասին միջազգային պայմանագիր է:
Եթե այս օրենքը ուժի մեջ մտնի, ապա այն թույլ կտա մաքսային ոլորտում աշխատողներին ստուգել սահման անցնող համակարգիչները, բացի այդ, կստիպի պրովայդերներին տեղեկացնել սպառողների հեղինակային իրավունքների խախտման մասին:
Իսկ ACTA-ի հակառակորդները կարծում են, որ փաստաթուղթը կարող է, ի վերջո, հանգեցնել ինտերնետում գրաքննության: