Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը հայտարարել է, որ երկրում կան 3500 նինձյա-կանայք, որոնք կարող են անաղմուկ ներթափանցել թշնամու ճամբար և քաջ տիրապետում են ամեն տիպի զինատեսակներին:
Նշվում է, որ Իրանում նինձյա-մարտիկների համար նախատեսված միակ դպրոցում ուսուցանում են այնպիսի մարտարվեստներ, ինչպիսիք են կարատեն, կենդոն, ջիու-ջիցուն, ձյուդոն, կոբուդոն, այկիդոն և այլն:
Այդ դպրոցը հիմնադրվել է 1989 թվականին, ներկայումս այնտեղ մարզվում է 3500 կին: