Ֆրանսիայի հավաքականը երկար վայրիվերումներից ու անհաջողություններից հետո կարծես վերագտնում է իր խաղը: Այս տուրում Լորան Բլանի սաներին հաջողվեց 2:0 հաշվով հաղթել եվրոպայի ուժեղ թիմերից մեկին` Ռումինիային: Անակնկալ 0:0 հաշիվ գրանցվեց Լյուքսենբուրգ-Բելառուս խաղում: Եվրոպական գաճաճ երկրներից մեկի հավաքականը կարողացավ անառիկ պահել իր դարպասը առաջին տուրում ֆրանսիացիներին անակնկալ հաղթած Բելառուսի հավաքականի հետ խաղում: Եվս մի ոչ-ոքի գրանցվեց Տիրանայում, որտեղ Ալբանիան 1:1 հաշվով ավարտեց խաղը Բոսնիայի եւ Հերցեգովինայի հետ : D խմբում մրցաշարային աղյուսակն սկսեց գլխավորել Ֆրանսիայի հավաքականը` 6 միավորով, նրան 5-ական միավորով հաջորդում են Բելառուսն ու Ալբանիան, 4 միավոր ունեն բոսնիացիները: