Աֆրիկայի հյուսիս-արևմուտքն այս տարի մի շարք խնդիրների առաջ է կանգնել ցուրտ եղանակի և առատ ձյան պատճառով: Տարծաշրջանի երկրներում՝ Ալժիրում, Մարոկոյում, Թունիսում, գրանցվել է անբնական ցածր ջերմաստիճան, որն անսպասելի էր տաք և բարեխառն կլիմային սովոր տեղի բնակչության համար:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Ալժիրում երկրի ՆԳՆ տվյալները՝ սաստիկ ցրտերից վերջին 3 օրում մահացել է առնվազն 15 մարդ:
Այնուամենայնիվ, դրությունը գնալով կարգավորվում է: Խոշոր մայրուղիների վրա վերականգնվել է երթևեկությունը, սակայն որոշ մայրուղիներ դեռ շարունակում են փակ մնալ:
Կառավարական աղբյուրներից հայտնել են, որ աղետից տուժած բնակիչներին օգնություն է ցուցաբերվում, նրանց պարբերաբար ապահովում են սննդով և վառելիքով: