Սիրված երգչուհի Մանիկ Գրիգորյանը գոհ է վագրի տարուց և ակնկալում է, որ նապաստակի տարին ևս հաջողություն և բարեկեցություն կբերի. «Մեր սահմանային գծում ծառայող տղաներին քաջ առողջություն, արիություն, որպեսզի միշտ խաղաղություն լինի: 2010 թվից շատ գոհ եմ, որովհետև մի համերգով կարողացա օգնել մի մարդու, ով դրա կարիքը շատ ուներ: Մարդը մարդուն պետք է միշտ օգնի, ձեռք մեկնի, հատկապես կարիք ունեցողներին: Իսկ 2011 թ. շատ անելիքներ ունեմ, իմ հոբելյանական տարին է, և կարծում եմ, որ լավ տարի կլինի»: