«Շնորհավորում եմ բոլորիս Ամանորը, Սուրբ Ծնունդը: Ես կուզեի, որ շատ տոնական լինենք, շատ ուրախ լինենք, բայց երբեք չմոռանանք, որ մեր ժպիտը հոգու խորքից պետք է գա, և եթե մեր ժպիտը մեկօրյա է, մենք վաղը նորից դժբախտ ենք լինելու: Կուզենայի, որ այս տարին նրանց համար, ում ձեռքում է ազգի ճակատագիրը, լինի ինքնամաքրման, ոգեղեն վերածննդի և թերարժեքության բարդույթներից ազատվելու տարի»։