Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մենք կարող ենք հաղթել ցանկացած հավաքականի. Յուրա Մովսիսյան. Սպորտ

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական «Սպորտ էքսպրես» կայքին հարցազրույց է տվել.

– Յուրա´, Դուք ծնվել եք Բաքվում, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել եք Փասադենայում, իսկ պրոֆեսիոնալ կարիերան շարունակում եք Ռուսաստանում։ Նման կենսագրությամբ ինչպե՞ս կարելի է կատարելապես տիրապետել հայերենին։

– Յուրաքանչյուր հայ ընտանիքում խոսում են իրենց նախնիների լեզվով, և կարևոր չէ, թե որտեղ եք ապրում։ Լեզուն միշտ պահպանվում է։ Թեկուզ այն պատճառով, որ աշխարհում ապրում է 8 միլիոն հայ և նրանցից միայն 3 միլիոնն է ապրում Հայաստանում։

– Անցած ձմռանը Ձեզ հրավիրում էին Կազանի «Ռուբին»-ն ու Կիևի «Դինամո»-ն, իսկ Դուք ընտրեցիք «Կրասնոդար»-ը:

– Դա ճիշտ ընտրություն էր: Ես այստեղ խաղում եմ, գոլեր եմ խփում: Ինձ համար կարևորը խաղալն է: Պահեստայինների նստարանին նստելն ինձ մոտ վատ է ստացվում:

– Այդպիսի բնավորությամբ մեծ ակումբներում Ձեզ համար դժվար կլինի։ Այնտեղ մրցակցությունը մեծ է՝ մեկ տեղին հավակնում են 3 խաղացողներ և բոլորը վարպետներ են։

– Կխաղա նա, ով ավելի ուժեղ է և ավելի լավ է պատրաստված այդ օրվա խաղին: Եթե ես տեսնեմ, որ մրցակիցս ինձնից ուժեղ է, ապա խնդիր չկա: Իսկ եթե մենք կարգով հավասար լինենք, և մարզչի որոշմամբ խաղա միայն մեկը, ապա դա կազդի ցանկացած ֆուտբոլիստի վրա:

– Ճի՞շտ է, որ այս ձմռանը Ձեզ հրավիրել են «ԲԿՄԱ»:

– Այդ մասին ոչինչ չգիտեմ: Ինձ հետ այդ թեման քննարկել են միայն լրագրողները:

– Հավաքների միջև դադարների ժամանակ կա´մ Երևան եք մեկնում, կա´մ Դոնեցկ:

– Երևանում իմ ընկերներն են, այն իմ երկրորդ տունն է: Ինձ այդ քաղաքը շատ է դուր գալիս:

– Եթե հայերը հանդիպեն Անտարկտիդայում, կրկին սեղա՞ն կբացեն, որի վրա կլինի դոլմա, բաստուրմա, թթի կամ հոնի օղի:

– Անպայման: Դուք մոռացել եք բարեհոգության ու հյուրընկալության մասին, իսկ մենք հայեր ենք և բարեսիրտ ենք:

– Արդյո՞ք Հայաստանի հավաքականը Եվրոպայի ամենաարագ զարգացող հավաքականն է:

– Ինձ հաճելի է դա լսել: Մենք նպատակներ ունենք. ցանկանում ենք դուրս գալ Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:

– Դա իրատեսակա՞ն է:

– Մենք հավատում ենք մեր ուժերին: Մարզչի գլխավոր հաջողությունն այն է, որ մենք հավատում ենք մեր ուժերին: Վարդան Մինասյանն օգնեց մեզ հասկանալ, որ մենք կարող ենք հաղթել ցանկացած հավաքականի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում