Ըստ սոցիոլոգների՝ ԱՄՆ-ի քաղաքացիների կեսից ավելին 2012 թ. նախագահական ընտրություններում պատրաստ է քվեարկել Բարաք Օբամային օգտին:
Իր ձայնը գործող նախագահին այժմ պատրաստ է տալ ամերիկացիների 51% -ը: Օբամայի ամենահավանական հակառակորդ Միթ Ռոմնիին պատրաստ է աջակցել ամերիկացիների 45%-ը։ Այսպիսին են հարցման արդյունքները, որն անցկացվել էր The Washington Post թերթի և ABC հեռուստաալիքի համար:
Իսկ եթե ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետակաների կողմից լիներ ոչ թե Ռոմնին, այլ նրա հիմնական հակառակորդ Նյուտ Գինգրիչը, ապա Օբաման կարող էր հաղթանակի ավելի շատ հույս ունենալ, քանի որ Սպիտակ տան այժմյան ղեկավարի համար պատրաստ է քվեարկել քաղաքացիների 54%-ը, մինչդեռ Գինգրիչի օգտին` 43%-ը: