Այսօր Մալդիվների նախագահ Մուհամեդ Նաշիդը ТВ ազգային հեռուստատեսությամբ հայտարարել է իր հրաժարականի մասին:
Նա հեռանում է հակակառավարական ամենաթեժ ելույթների շրջանում:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ոստիկանները երկրի մայրաքաղաք Մալեում գրավել էին հեռուստաընկերության շենքը և պահանջել երկրի նախագահի հրաժարականը:
Հեռուստատեսությամբ իր ելույթի ժամանակ, Նաշիդը հայտարարել է, որ եթե շարունակեր մնալ իշխանության գլուխ, ապա ստիպված կլիներ ուժ գործադրել իր իսկ սեփական ժողովրդի հանդեպ: Նաշիդը իր լիազորությունները հանձնել է փոխնախագահ Մոհամեդ Վահիդ Հասան Մանիկին,- տեղեկացնում է BBC-ին: