Այսօր Ճապոնիայի Oկայամա պրոֆեկտուրայում փլուզվել է ստորջրյա թունելը, որը միացնում էր Միցուշիմա նավահանգիստը և երկրի խոշորագույն նավթամշակման ձեռնարկությունը:
Դեպքի հետևանքով հինգ աշխատակից անհետ կորել է, իսկ մեկ աշխատակցի հաջողվել է փրկել:
Ինչպես տեղեկացնում են ճապոնական գործակալությունները, 30 մետր խորությամբ տեղակայված թունել անհայտ պատճառներով ջուր է ներթափանցել:
Նավթամշակման ձեռնարկությունը, որի աշխատակիցները տուժել են վթարի հետևանքով, պատկանում է JX Nippon Oil & Energy Corporation էներգետիկ ընկերությանը, որն ամբողջ աշխարհի սպառողներին առավել հայտնի է ENEOS ֆիրմային անվանումով,- տեղեկացնում է BBC-ին: