Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին

Վրաստանի բարեփոխումների մոդելը կիրառելի է մյուս երկրների համար. ՀԲ

Համաշխարհային բանկը հրապարակել է 2003-2011թթ. Վրաստանում իրականացված բարեփոխումների փորձի շուրջ հետազոտությունը: «Հեղինակների գլխավոր եզրակացությունն այն է, որ չնայած արդյունքների եզակիությանը՝ երկրի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի թիմի «տեխնոլոգիական հայտնագործությունների» գոնե մի մասը կարելի է կիրառել այլ երկրներում»,- «Մեդիամաքսի» փոխանցմամբ՝ գրում է այսօր «Կոմերսանտը»:

2011-ի հունվարի վերջին Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել էր «Կոռուպցիայի դեմ պայքարը պետական հատվածում. վրաստանյան բարեփոխումների ժամանակագրություն» խորագրով հետազոտությունը: Վերլուծության էին ենթարկվել Վրաստանի 8` ճանապարհային ոստիկանության, էլեկտրոէներգիայի, հարկային ծառայության, մաքսային, գործարար լիցենզավորման, պետական գրանցման, բարձրագույն կրթության ոլորտներում և քաղաքապետարաններում իրականացված բարեփոխումները:

Հետազոտության հեղինակների առավել հետաքրքրական թեզը Վրաստանում «բարեփոխումների փուլի» առկայությունն է. 2003-2011թթ. բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ քաղաքական որոշումը վերածվեց բավականին լուրջ ռազմավարության, որից բխում էր բավարար գործնական կարգավորման լուծումների շուտափույթ իրականացում: Այս որոշման «արագ» արդյունքները քաղաքական գործիչների համար բացում էին «հնարավորությունների պատուհան» հաջորդ բարեփոխումը ծրագրավորելու ուղղությամբ. նույն կերպ սկսվում էր մյուս ոլորտների նոր փուլի իրականացումը:

Հետազոտության մեջ ասվում էր, որ Վրաստանի իշխանությունները հրաժարվել են «աստիճանական» և «կետային» որոշումներից և արագ արդյունք ստանալու հնարավորության դեպքում պատրաստ են որոշակի «խստության»: Անարդյունավետ և ոչ անհրաժեշտ գերատեսչությունները ոչ թե ենթարկվել են բարեփոխման, այլ ամբողջությամբ վերացվել են (լիցենզավորող կառույցների թիվը Վրաստանում կրճատվել է 40-ից մինչև 20-ը):

ՀԲ-ի հետազոտողներն որպես վրաստանյան բարեփոխումների հաջողության գլխավոր գործոն նշում են բաց տեղեկատվական ռազմավարությունը, ինչպես նաև հակակոռուպցիոն բոլոր գործողությունների հրապարակայնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում