Կանադայի հարավ-արևմուտքում փետրվարի 6-ին միմյանց են բախվել միկրոավտոբուսը և բեռնատարը, որի հետևանքով 11 մարդ զոհվել է:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին, դեպքը տեղի է ունեցել Հեմփսթեդ բնակավայրի մոտ՝ Օնտարիո մարզում: Հաղորդվում է, որ բեռնատարը բախվել է ավտոբուսին, որն էլ իր հերթին բախվել է մոտ գտնվող ֆերմերական տնակի պատին:
Վթարի հետևանքով զոհվել են ավտոբուսի 10 ուղևոր և բեռնատարի վարորդը, ևս 3 մարդ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսում եղել են տեղի թռչնաբուծական ձեռնարկության աշխատակիցները: Դեպքի առիթով տարվում է հետաքննություն: