«Առավոտ»-ի տեղեկություններով՝ վերջերս Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը սկսել է ակտիվ հանդիպումներ ունենալ ոչ միայն եվրոպական շրջանակների, այլև ռուսական ու ՀԱՊԿ անդամ այլ երկրների տարբեր պաշտոնյաների հետ:
«Ըստ ՕԵԿ-ամերձ մեր աղբյուրների՝ նրա և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն շուտով Բելառուսից Հայաստան կներկրվեն տրակտորներ և կոմբայններ, սերմացու և պարարտանյութ՝ ավելի հարմար պայմաններով, բան բանկերն են տրամադրում:
Բացի այդ՝ մեր աղբյուրները հայտնում են. որ ՕԵԿ ղեկավարը վերջերս հանդիպել է ՌԴ անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշևի որդու՝ Ռոսագրոբանկի նախագահ Դմիտրի Պատրուշևի հետ, ինչի արդյունքում որոշվել է ՌԴ՝ մեծությամբ 2-րդ բանկի ներկայացուցչությունը հիմնել Հայաստանում՝ ֆինանսավորելու համար ագրոարդյունաբերական համալիրը: Այս քայլը, որը կարող է որոշակի տնտեսական նշանակություն ունենալ մեր երկրի համար, ոմանք համարում են ՌԴ ԱԽ քարտուղարի ժեստ իր հայաստանցի գործընկերոջը»,- հավելում է թերթը: