Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը երեկ ընդունել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլին: Այս մասին նշված է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են միջազգային օրակարգում առկա հարցերը, այդ թվում՝ նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը հանդիսանում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ: