ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ փետրվարի 7-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի երթևեկությունը շարունակում է արգելված մնալ տրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:
Կիսատրեյլերների և այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է միայնհակատեղապտտման շղթաների օգտագործման դեպքում: