Ըստ «Հժ»-ի տեղեկությունների` ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայկական բանկերից մեկում գրավ Է դրել նաև ՍԴ անդամ Կիմ Բալայանի և նրա երկու որդիների տները: Նույն տեղեկությունների համաձայն` գրավի ժամկետը լրացել Է, և ԴԱՀԿ աշխատակիցներն այցելել են Բալայանների տները, ընդ որում՝ երկու անգամ:
«Բանը հասել Է այնտեղ, որ Կիմ Բալայանն այդ հարցով դիմել Է Սերժ Սարգսյանին: Երեկ, երբ Կիմ Բալայանի որդուն՝ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին խնդրեցինք՝ հաստատել կամ հերքել սույն տեղեկությունները, նա պատասխանեց. «Ապուշություններով չեմ զբաղվում»:
Հիշեցնենք, Սամվել Բաբայանը, ում գտնվելու վայրը արդեն տևական ժամանակ Է՝ հայտնի չէ, Հայաստանի բանկերից մեկում էլ գրավ է դրել Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի, ինչպես նաև իր տունը»,- հավելում է թերթը: