Երկուշաբթի օրը Բրազիլիայում զինվորները բախվել են ոստիկանության աջակիցների հետ` նրանց վրա բաց թողնելով արցունքաբեր գազ: Ոստիկանության աջակիցները ցանկացել են միանալ այն ոստիկաններին, որոնք փորձում էին գրավել Բահիայի պետական օրենսդիր շենքը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նախկին շաբաթվա տվյալների համեմատ Սալվադորում մահացությունների թիվը կրկնապատկվել է: Բռնությունները նվազել էին այն բանից հետո, երբ 2000 զինվոր դուրս էր եկել քաղաք` վերահսկողություն սահմանելու նպատակով:
Ինչպես արդեն հաղորդել էինք, 30000 ոստիկանների գրեթե մեկ երրորդը մասնակցում է գործադուլին` պահանջելով ավելի բարձր աշխատավարձ:
Գործադուլը սկսվել էր անցած երեքշաբթի օրը, և մինչ այժմ դրա հետևանքով մահացել է 90 մարդ: