«Երեկ կառավարության ներկայացրած օրինագծի տապալումից հետո ՀՀԿ-ԲՀԿ պայքարն ու փոխադարձ մեղադրանքները շարունակվեց ինչպես Աժ դահլիճում, այնպես էլ խորհրդարանական միջանցքներում»,- գրում է «Երկիր»-ը և հավելում.
«Սակայն ամեն ինչ այդքանով չսահմանափակվեց: Ինչպես և սպասելի էր, քննարկումը տեղափոխվեց նաև սոցիալական ցանցեր, և երիտասարդ ՀՀԿ-ականները կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի դեմ լայնածավալ արշավանք սկսեցին նաև «Ֆեյսբուքյան» ճակատում:
Հանրապետական պատգամավոր, ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանն, օրինակ, «Ֆեյսբուքյան» էջերից մեկում ակնարկելով ԲՀԿ-ին, գրեց. «Ահա թե ովքեր են դեմ հակակոռուպցիոն նախագծերին…»: Իսկ Աժ նախագահ Սամվել Նիկոյանի որդին` Վարդան Նիկոյանը, իր էջում «քաղաքական հումոր» արեց. «Ես էդպես էլ գիտեի, որ ձեր խոսքը խոսք չէ»: