Google համացանցային որոնողական համակարգն այսօր նշում է հայտնի անգլիացի գրող Չարլզ Դիքենսի 200-ամյակը: Այս կապակցությամբ Google-ը ձևափոխել է իր տարբերանշանը: Տարբերանշանի վրա պատկերված են Դիքենսի ստեղծագործությունների հերոսները: Սեղմելով այդ պատկերանշանի վրա՝ այցելուներն անմիջապես հղումներ են ստանում Դիքենսի հետ կապված կայքերի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Դիքենսին մեծ համբավ են բերել «Օլիվեր Թվիսթի արկածները» և «Դավիթ Կոպերֆիլդ» ստեղծագործությունները:
Ինչպես հաղորդում է RIA-Novosti գործակալությունը, Դիքենսի 200-ամյակի կապակցությամբ Լոնդոնի թանգարանը բացել է 6-ամսյա ինտերակտիվ ցուցադրություն, որտեղ ներկայացված են պատկերներ Դիքենսի ժամանակաշրջանի Լոնդոնից: