Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը, հետևելով Բելգիայի քայլին, երեկ հետ է կանչել իր դեսպանին` խորհրդակցություններ անցկացնելու համար: Հետկանչի պատճառը Սիրիայի ներքաղաքական լարվածության աճն ու Հոմս քաղաքում չդադարող առճակատումն է:
Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, այս մասին երեկ հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Սիրիայի դեսպանը, որտեղ նրան նոտա է ներկայացվել Սիրիայում տեղի ունեցող առճակատման կապակցությամբ:
Երեկ նաև հայտնի է դարձել, որ պաշտոնական Վաշինգտոնը փակել է Դամասկոսում իր դեսպանատունը, իսկ Սիրիայի իշխանությունների հետ բոլոր շփումները տեղի են ունենալու Սիրիայում Լեհաստանի դեսպանության միջոցով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Վիկտորյա Նյուլանդը: