«Հրապարակ»-ը իր շաբաթօրյա համարում գրել էր, որ զինդատախազ Գևորգ Կոստանյանը գլխուղեղի կաթվածով տեղափոխվել Է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Շուշան Հունանյանը երեկ թերթի թղթակցին հայտնել Է, որ վերջինս հիվանդանոց Է տեղափոխվել ճնշման տատանման՝ հիպերտոնիկ կրիզի պատճառով, և պրոֆիլակտիկ նպատակով գտնվում Է բժիշկների հսկողության ներքո:
«Ըստ մամլո խոսնակի, նա դեռ հիվանդանոցում Է: Թեև ԱՆ-ից հավելյալ տեղեկություն չհայտնեցին, սակայն և՛ հիվանդանոցի, և՛ նախարարության մեր աղբյուրները վստահեցնում են, որ զինդատախազն ինսուլտ Է ստացել»,- հավելում է թերթը: