Ֆիլիպիններում իշխանության ղեկավարները հայտնում են Նեգրոսի շրջանում 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի աճի մասին:
Ինչպես տեղեկացնում է 1news.az-ը, հղում կատարելով BBC Russian-ին, վերջին տվյալներով՝ 43 մարդ զոհվել է, ավելի քան 30-ն անհայտ կորած են, մոտ 100 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Կան նաև տասնյակ ավերված տներ: