«Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո քաղաքում՝ ոստիկանական բաժանմունքի մոտ, ուժգին պայթյուն է տեղի ունեցել»,– հաղորդում է Reuters-ը:
Ականատեսների վկայությամբ՝ մոտ մեկ ժամ կրակոցներ են լսվել։
Տեղական ոստիկանության պետ Իբրահիմ Իդրիսը հաստատել է, որ Շարադի արդյունաբերական շրջանում զինված մարդկանց խումբը հարձակվել է ոստիկանական բաժանմունքի վրա: Հարձակման ընթացքում մահացածների և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան:
Gzeta.ru-ն գրում է, որ հունվարի վերջին Կանո քաղաքում պայթյունների արդյունքում 215 մարդ է զոհվել: Հարձակման պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումը, որի անդամները պահանջում են բոլոր քրիստոնյաներին տարհանել հյուսիսից, որտեղ հիմնականում բնակվում են մուսուլմանները:
«Բոկո Հարամ»-ը հայտարարել է այրունահեղ հարձակումների շարունակության մասին այնքան ժամանակ, մինչ երկրում չեն տիրի շարիաթի օրենքները: