Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԱՄՆ-ի ավիակիրը մինչ Պարսից ծոց մեկնելը կվարժվի Հորմուզի նեղուցի «երկվորյակի» վրա

Newsru.com-ը գրում է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածող խումբը՝ Enterprise ատոմային ավիակիրի գլխավորությամբ, որը պետք է Պարսից ծոցի շրջան ժամանի մարտին, զորավարժություններ է անցկացնում Ֆլորիդայի արևելյան ափերին` մշակելով Իրանի հետ հնարավոր ռազմական հակամարտության սցենարը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:

Զորավարժությունների ընթացքում օգտագործվում են ԱՄՆ-ի արևելյան ափի քարտեզները, որոնց վրա ամերիկյան նահանգների փոխարեն ուրվագծված են գոյություն չունեցող պետությունները: Մասնավորապես ափից 320 կմ հեռավորության վրա, որն անվանել են «Գանձերի ափ», քարտեզի վրա գծել են նեղուց՝ 54 կմ լայնությամբ։ Նույնչափ լայնություն ունի նաև Հորմուզի նեղուցը, որը Պարսից ծոցը կապում է Արաբական ծովի հետ:

Զորավարժությունների ծրագրով ավիակիրի նպատակը երկու աստվածապետություններ` «Գարնետ» և «Հյուսիսային Գարնետ» են, որոնք երկուսն էլ հիշեցնում են Իրանը: Երկու շահական պետությունները կասկածվում են ահաբեկչությանն օժանդակելու մեջ և ուզում են միավորվել «Պիրոպա» անունով երկրի հետ։ Մեկն այն 10 երկրներից, որոնք գտնվում են «Գանձերի ափին»: Ինչպես հայտնի է, Պարսից ծոցի շրջանում կա ութ երկիր, և Իրանի շուրջ իրադրության մեջ կարևոր դեր է խաղում Իսրայելը:

Հրամանատարության խոսքերով՝ խումբը սովորում է լուծել տարբեր խնդիրներ` մարտին հեռավոր արշավանք սկսելու ժամանակ, այդ թվում նաև պատրաստվում է սուզանավերի և ծովահենների դեմ պայքարի:

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը հավաստում են, որ զորավարժությունների անցկացումն ուղղակիորեն կապված չէ Իրանի շուրջ հնարավոր իրավիճակի զարգացման հետ:

Հարկ է նշել, որ Պարսից ծոցի շրջանում արդեն կենտրոնացված են երկու ավիակիր հարվածող խմբեր` Abraham Lincoln և Carl Vinson ավիակիրների գլխավորությամբ: Իր միակ Charles de Gaulle ավիակիրը Ֆրանսիան մտադիր է ուղարկել այդ շրջան:

Դատելով իրադարձություններից՝ Իրանին հարվածելու ուղղությամբ պատրաստվում են նաև Իսրայելում: Բոլորովին վերջերս Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար Ավիվա Կոխավիnն հայտարարեց, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին մինչև զենքի մակարդակի ուրանի հարստացման հրաման է տվել: Թեհրանից մեկ տարի կպահանջվի՝ սարքավորման «հումքի» և ևս մեկ-երկու տարի՝ մարտական գլխիկով միջուկային զենքի տեղծման համար, որը կարելի կլինի տեղադրել բալիստիկ հրթիռի վրա: Նրա տվյալներով՝ Իրանն արդեն ստացել է չորս տոննա ուրան` հարստացված մինչև 3.5 % և 100 կգ, և մինչև 20 %: Այս ֆոնի վրա Իսրայելի պաշտպանության նախարար Էխուդ Բարաքը հայտարարել է, որ իրենք ստիպված կլինեն հարվածել Իրանին, եթե Արևմուտքի տնտեսական սանկցիաները Թեհրանի դեմ չտան սպասելիք արդյունքները: Բարաքը, հղում անելով ռազմական փորձագետների կարծիքին, ընդգծել է, որ Իրանին, որն արդեն ունի միջուկային զենք, դիմակայելն ավելի դժվար կլինի, քան հարձակվելը:

Իր հերթին Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան ենթադրել է, որ իսրայելցիները կարող են հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին արդեն 2012 թվականի գարնանը:

Իրանցիները ևս անցկացնում են զորավարժություններ

Newsru.com-ը շարունակում է գրել, որ միևնույն ժամանակ Իրանի զինված ուժերը ևս անցկացնում են զորավարժություններ: Այս երկրի ցամաքային զորքերի շտաբում ընգծում են, որ Հորմուզի նեղուցի շրջանում զորավարժություններն անցկացվում են անվտանգության նկատառումներով:

Այնուամենայնիվ, իրանական զորահրամանատարները նախկինի պես շարունակում են հավատարիմ մնալ ռազմատենչ կոչերին:

Ավելի վաղ Իսլամական Հանրապետության իշխանությունները սպառնացել էին փակել Հորմուզի նեղուցը, որը հանդիսանում է արաբական երկրներից նավթի փոխադրման համար հիմնական ջրային տարածքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում