10-ամյա աղջիկը, ով ծնվել էր առանց երիկամների և ենթարկվել էր 27 մեծ վիրահատությունների, այժմ տոնում է իր վերջին վիրահատության արդյունքները։
Daily mail-ը գրում է, որ բրիտանացի Ալիս Սքիները ծնվել էր առանց երիկամների, քանի որ դրանք մոր արգանդում չէին զարգացել: Բայց տարիներ շարունակ բուժումների, վիրահատությունների շնորհիվ այժմ պատրաստվում է հաջորդ ամիս նշել իր 11 ամյակը:
Նրա վերջին վիրահատությունը տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ: Աղջկա հայրն ասում է, որ այս բոլոր տարիների ընթացքում իրենք միշտ վախեցել են, որ աղջիկը չի կարողանա դիմանալ: