Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բոննի միջազգային փոխարկման կենտրոնի (BICC) կողմից պատրաստված Միլիտարիզացման գլոբալ ինդեքսի (GMI) վարկանիշում Ադրբեջանն ընդգրկվել է աշխարհի ամենամիլիտարիզացված 20 երկրների թվում:
1000 հնարավոր միավորներից Ադրբեջանը ստացել է 756.54 միավոր՝ զբաղեցնելով 15-րդ տեղը (Բահրեյնի ու Բելառուսի միջև): Այդ վարկանիշը ձևավորվում է մի շարք առանցքային ցուցանիշների հիման վրա. երկրի ՀՆԱ-ի ու առողջապահական ծախսերի հետ ռազմական ծախսերի հարաբերակցություն, բժիշկների և զինվորականների ու զինվորական միավորումների հարաբերակցություն, ծանր սպառազինության քանակ:
Հերթական անգամ աշխարհի ամենամիլիտարիզացված երկրների առաջատար է ճանաչվել Իսրայելը, ապա գալիս են Սինգապուրը, Սիրիան, Ռուսաստանը և Հորդանանը: Առաջին տասնյակը եզրափակում են Հունաստանն ու Սաուդյան Արաբիան: