ՌԴ Պետդումայի պատգամավոր Տատյանա Վոլոժինսկայան, ռուսաստանյան Regnum-ի փոխանցմամբ, կոչ է արել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանին՝ որպես գործոնի, չօգտագործել:. «Ռուսաստանը բարեկամական հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, եւ ճիշտ չէ ՌԴ-ի գործոնն օգտագործել այդ իրավիճակը փոխելու համար»,-հայտարարել է պատգամավորը’ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հնարավոր ճանաչման հարցին։