Փետրվարի 7-15-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայում կայանալիք «Աերոֆլոտ-օփեն» փառատոնի գլխավոր` A մրցաշարին կմասնակցեն նաև գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանը: Հայ շախմատիստների մրցակիցները կլինեն 77 գրոսմայստերներ, այդ թվում` Կարուանան, Վալեխո Պոնսը, Սաշիկիրանը: Փառատոնը կանցկացվի 11-րդ անգամ:
Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 15:00-ին: Մրցաշարը բաղկացած կլինի 9 տուրերից և կանցկացվի «Կոսմոս» հյուրանոցային համալիրում: