football-rankings.info կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականը FIFA-ի` փետրվար ամսվա վարկանիշային աղյուսակում կարող է զբաղեցնել 42-րդ հորիզոնականը, որը ռեկորդ կհամարվի: Հիշեցնենք, որ հունվար ամսվա վարկանիշային աղյուսակում մեր ընտրանին 45-րդ տեղում էր: FIFA-ի պաշտոնական վարկանիշային աղյուսակը կհրապարակվի փետրվարի 15-ին, իսկ նախնական տարբերակն ունի հետևյալ տեսքը.
1. Իսպանիա – 1566 միավոր
2. Գերմանիա – 1369
3. Նիդերլանդներ – 1359
4. Ուրուգվայ – 1317
5. Անգլիա – 1179
6. Պորտուգալիա – 1155
7. Բրազիլիա – 1152
8. Իտալիա – 1115
9. Խորվաթիա – 1101
10. Դանիա – 1090
….
29. Չեխիա – 775
42. Հայաստան – 639
79. Վրաստան – 436
86. Բուլղարիա – 408
159. Մալթա – 133