Բուլղարիայում ավարտվեց «Դան Կոլով» և «Նիկոլա Պետրով» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին նաև ազատ և հունահռոմեական ոճի հայ ըմբիշները:
Հունահռոմեական ոճի ըմբիշների 66 կգ քաշայինների եզրափակիչում Արամ Ջուլֆալակյանը պարտության մատնեց Հովհաննես Վարդերեսյանին (ով նույնպես ներկայացնում էր Հայաստանը) և դարձավ չեմպիոն: 60 կգ և 84 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալներ նվաճեցին Արթուր Մկրտչյանը և Հրաչ Հովհաննիսյանը:
Ազատ ոճի ըմբիշների պայքարում 96 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմագամեդովը նվաճեց ոսկե մեդալ, իսկ 120 կգ քաշային Ռուսլան Բասիևը արժանացավ բրոնզե մեդալի: