Friday, 19 04 2024
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին

Տէր, կեցո դու զհայս

Շնորհավոր Ամանոր
«Դուք մտածում եք. «Ժամանակները վատացել են, ժամանակները ծանրացել են, ժամանակները դժվարացել են»: Ապրեք բարության սկզբունքներով, և դուք կփոխեք ժամանակը»:

Սուրբ Օգոստինոսից բերված այս մեջբերումը այսօր ուզում ենք փոխանցել մեր ընթերցողին, բոլորին, ով ուզում է լսել այս խոսքը Ամանորից և Սուրբ Ծննդից առաջ, բոլորին, ով իրեն պատասխանատու է զգում այս ժամանակների համար և հասկանում է, որ մեզնից յուրաքանչյուրն իր դերն ունի այս ժամանակաշրջանի կերտման մեջ, որ մեզնից յուրաքանչյուրից է կախված՝ կփոխվե՞ն ժամանակները, թե՞ ոչ: Մենք մեր հոգու ողջ ջերմությունը ուզում ենք փոխանցել բոլոր այն մարդկանց, ում համար Նոր տարին ոչ թե տոն է, այլ անհաղթահարելի մի հոգս, անելանելի վիճակ, հուսահատության հանգրվան: Մենք ուզում ենք այդ մարդկանցից ներողություն խնդրել այս ժամանակների համար: Մենք ուզում ենք համբուրել բոլոր այն երեխաներին, ում ցանկությունները կատարելու Ձմեռ պապիկ չի գտնվելու այս տարի. մենք ուզում ենք այդ երեխաներից ներողություն խնդրել այս ժամանակների համար: Մենք ուզում ենք մխիթարել բոլոր այն ծնողներին, ում աչքը ճանապարհին է լինելու` իրենց ղարիբների վերադարձի ճանապարհին. մենք ուզում ենք այդ ծնողներից ներողություն խնդրել այս ժամանակների համար: Մենք ուզում ենք շնորհավորել բոլորին, ովքեր ունեն մեր շնորհավորանքների կարիքը: Մենք ուզում ենք շնորհավորել նաև նրանց, ովքեր մեր շնորհավորանքների կարիքը չունեն: Սիրենք միմյանց և ապավինենք Աստծուն: Շնորհավոր Ամանոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում