Պանամացի նախկին դիկտատոր Մանուել Նորիեգան կիրակի օրը ինսուլտի նախանշաններով տեղափոխվել է հիվանդանոց,- հաղորդում է Agence France-Presse-ը:
Ըստ ոստիկանների հաղորդած տվյալների՝ նրա մոտ գրանցվել է արյան բարձր ճնշում, և Նորիեգային անմիջապես տեղափոխել են բանտի Սանտո Թոմաս հիվանդանոց:
1992 թ. ԱՄՆ-ի դատարանը նախկին դիկտատորին դատապարտեց 40 տարվա ազատազրկման ահաբեկչական գործողությունների և թմրանյութերի վաճառքի համար, իսկ 2010 թ. ֆրանսիական դատարանը նրան դատապարտեց 7 տարվա ազատազրկման փողերի լվացման համար: