Չինաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է երկրի բոլոր դպրոցներում մտցնել ռազմական պատրաստականության դասընթաց,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության կայքին:
Ռազմական պատրաստականության դասընթացները կներառվեն նաև երկրի, առանց բացառության, բոլոր բուհերի ծրագրերում:
Հաղորդվում է, որ տեսական դասընթացը կտևի 2-3 շաբաթ, իսկ գործնական դասընթացը՝ առնվազն 2 շաբաթ:
«Ռազմական պատրաստականության դասընթացների կազմակերպումը դաստիարակչական գործընթացի կարևոր և անխուսափելի օղակ է ուսանողների համար,- նշվում է համապատասխան կարգադրության փաստաթղթում։- Ընդ որում, նրանց ուսուցման մեջ պարտադիր պետք է ներառել Չինաստանի ազգային-ազատագրական բանակի զինծառայողների՝ ջանասիրաբար կազմակերպելով այդպիսի պատրաստականություն և բարձրացնելով դրա արդյունավետության մակարդակը»: