Փլուզվել է Պակիստանի Լահոր քաղաքի դեղագործական գործարանի տանիքը, և առնվազն 50 մարդ հայտնվել է տանիքի բեկորների տակ,- տեղեկացնում է DawnNews-ը:
Ըստ ունեցած տվյալների՝ տանիքի փլուզման պատճառը գազի պայթյունն է: Երեք հարկանի դեղագործական գործարանի տանիքը ամբողջությամբ փլուզվել է, տուժել են նաև մոտակա տները:
Ընդ որում, տեղական լրատվամիջոցները նշում են, որ տանիքի տակ մնացածների թիվը 100 մարդուց ավելի է: Փրկարարները արդեն դուրս են բերել զոհվածների երեք մարմին, ընդ որում՝ զոհվածների թվում կան կանայք և երեխաներ:
Տարվում են փրկարարական աշխատանքներ: Դեպքի վայր են ժամանում հրշեջ և շտապ օգնության մեքենաներ,- նշում են տեղական լրատվամիջոցները: