Հունիսի 18-ին Արցախի Չայլու գյուղի մերձակայքում տեղի ունեցած ընդհարման պատճառով կապանցի 3 զինծառայող էր վիրավորվել։ Նրանցից մեկը Անդրանիկ Արզումանյանն մինչև օրս մայրաքաղաքի զինվորական հոսպիտալում է։ Մոր՝ տիկին Անժելայի խոսքով, տարբերությունը նկատվում է:, Անդրանիկն արդեն ինքնուրույն շնչում է, շատ զգայուն է ցավերի նկատմամբ։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերջերս այցելել էր Անդրանիկին ու կրկին հանձնարարել բժիշկներին՝ ուշադիր լինել վիրավոր զինվորի ու նրա հարազատների նկատմամբ։ Արզումանյանները Նոր տարին ընտանիքով դիմավորելու են հոսպիտալում՝ Անդրանիկի մոտ։ Իսկ Ձմեռ պապիկից ու Աստծուց տիկին Անժելան մի բան է խնդրում. «Ուզում եմ, որ որդիս ոտքի կանգնի և թող մեր բանակում այլևս զոհեր ու վիրավորներ չլինեն»։