ԱՄՆ երկրաբանական ծառայությունները հաղորդել են, որ այսօր Ֆիլիպիններում 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Associated Press-ը տեղեկացնում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Նեգրոս կղզում:
Դեռևս լուրեր չկան հնարավոր վիրավորների կամ մահացածների մասին, հայտնել է ԱՄՆ Օվկիանոսի և մակերևույթի ազգային վարչությունը` հավելելով, որ ամենայն հավանականությամբ ցունամիի վտանգ չկա: