Փրկարարները Դոմինիկյան Հանրապետության ափի մոտ հայտնաբերել են 17 զոհվածների և 13 փրկվածների, որոնք երկու օր առաջ նավի վթարի հետևանքով հայտնվել էին այդտեղ:
Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, նավի վրա 70 ներգաղթյալ է եղել, ովքեր Դոմինիկյան Հանրապետությունից գնում էին ԱՄՆ: Նավը վթարի էր ենթարկվել շաբաթ օրը: Փրկարարները հայտնում են, որ օրեցօր նվազում է փրկվածներին գտնելու հույսը: Կիրակի օրը երեկոյան որոնումները դադարեցվել են:
Հետախուզության ղեկավարի հավաստմամբ՝ հայտնաբերվել է 12 տղամարդու և 5 կնոջ մարմին, իսկ 13 մարդ փրկվել է:
Նրանք պատրաստվում են որոնումները սկսել այսօր, բայց հավանականությունը քիչ է, որ դեռևս ողջ մնացածներ կլինեն: