Ադրբեջանի հյուսիսային Զագաթալայի շրջանում, որը գտնվում է Ռուսաստանի հետ սահմանակից տարածքում, այսօր հնարավոր է եղել մարել անտառային հրդեհները: Հրդեհը տարածվել էր 15 հեկտար տարածքի վրա: Հրդեհաշիջման աշխատանքներին միացել էին Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության շուրջ 400 աշխատակից: Վերջին շրջանում հրդեհները հաճախակիացել են Ադրբեջանի հյուսիսային շրջաններում, ինչը կապված է չոր եղանակի հետ: Այս մասին հաղորդում է РИА-Новости գործակալությունը: