Հնդկաստանի Տիրուպատի քաղաքի օդանավակայանում հրշեջն օդային երթևեկությունը կարգավորող դիսպետչերների բացակայության ժամանակ օգնել է Jet Airways ընկերության ինքնաթիռին վայրէջք կատարել: Ինքնաթիռում, որը թռչում էր Հայդարաբադ քաղաքից, կար 60 ուղևոր:
Այն բանից հետո, երբ օդային երթևեկությունը կարգավորողները նշված ժամին աշխատավայրում չեն եղել, օդանավակայանի ադմինիստրացիան դիմել է Բաշա անունով հրշեջի օգնությանը, ում անգլերենը շատ հեռու է եղել կատարյալ լինելուց: Չնայած դրան՝ Բաշը, գտնվելով վերահսկողական աշտարակում, մասնագետների գալուց 40 րոպե առաջ ինքնաթիռը տարել է դեպի թռիչքուղի:
Տիրուպատի օդանավակայանում չի օգտագործվել ռադար, և օդաչուները վայրէջքի ժամանակ ստիպված են եղել ապավինել դիսպետչերների հրահանգներին և սեփական դիտարկումներին: