Բրազիլիայի լրատվամիջոցները հաղորդում են, որ Սալվադորում 5 օր առաջ սկսված ոստիկանական գործադուլի հետևանքով 78 մարդ է մահացել:
A Tarde-ը հաղորդել է, որ այսօր հինգ մարդ է մահացել` ներառյալ 13-ամյա մի աղջիկ: Agencia Brasil կառավարական լրատվական ծառայությունը հայտնել է, որ գործադուլի ընթացքում սպանվածների թիվը երկու անգամ մեծ է եղել, քան անցած տարի նույն պատճառով սպանվածներինը։
Բահիա նահանգի 30000 ոստիկաններից 10000-ը դուրս են եկել գործադուլի` պահանջելով ավելի բարձր աշխատավարձ: Մոտավորապես 2000 զինվոր և դաշնային ոստիկանության աշխատակիցներ փորձում են Սալվադորում վերահսկողություն հաստատել: