Քառասուն մարդ, այդ թվում՝ երեք ամերիկյան և այլ օտարերկրյա քաղաքացիներ կկանգնեն Կահիրեի քրեական դատարանի առջև՝ եգիպտական ոչ կառավարական կազմակերպություններին անօրինական ֆինանսավորելու համար: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի արդարադատության նախարարությունը:
Անցյալ տարվա հոկտեմբերի սկզբին Եգիպտոսի արդարադատության նախարարության քննչական մարմինները սկսել են հետաքննել եգիպտական ոչ կառավարական կազմակերպությունների արտասահմանյան ֆինանսավորման փաստերը:
Անցյալ շաբաթ ԶԼՄ-ները հայտարարել են, որ երկրի իշխանությունները հրաժարվել են հանել անօրինական ֆինանսավորման մեջ կասկածվող օտարերկրյա 28 քաղաքացիների երկրից դուրս գալու արգելքը:
Նման խախտման համար, եգիպտական օրենսդրության համաձայն, նրանք կարող են դատապարտվել 5 տարվա ազատազրկման։