«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը փետրվարի 7–ին Սիրիա կատարած այցի ժամանակ երկրի նախագահ Բաշար Ալ–Ասադին փորձել են համոզել թողնել իշխանությունը»,- նշում են փորձագետները:
Ըստ Ռուսաստանի ԱԳ նախարարության՝ Սերգեյ Լավրովն ու Միխայիլ Ֆրադկովը նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարությամբ կայցելեն Դամասկոս, որտեղ կհանդիպեն նախագահ Ասադի հետ: «Այս այցը հիմնականում հետախուզական բնույթ ունի, իրավիճակը պարզաբանելու փորձ է, բացի այդ՝ միգուցե հնարավոր լինի համոզել Սիրիայի նախագահին, իրոք, գնալ այն տարբերակին որն առաջարկում է Արաբական երկրների լիգան` քաղաքացիական պատերազմից խուսափելու համար»,- հայտարարել է Վլադիմիր Ախմեդովը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:
Նա ավելացրել է, որ այս հարցը Դամասկոսն ավելի հեշտությամբ կլուծի Մոսկվայի հետ, որն այս հարցում դեռ պահպանում է իր դեմքը` չդավաճանելով նախկին դաշնակիցներին և գործընկերներին, ինչը չես ասի Արևմուտքի մասին: